Աշխատավայրում
Պարզապես հոգնածությո՞ւն, թե՞
Գերհոգնածությունը միշտ չէ, որ կապված է քնի պակասի հետ. գուցե թուլության համար կան այլ պատճառներ ևս: Պարզենք միասին: Դու հոգնածության զգացում ես ունենում...
… Միայն «այն» օրերից անմիջապես առաջ և հաջորդ երկու օրը
Այդ թուլությունը կարող է բացատրվել ուղեղի աշխատանքի համար կարևոր սերոտոնին հորմոնի քանակի նվազմամբ: Արդյունքում՝ պասիվություն ու հոգնածություն ես զգում: Վիճակդ կարող է կապված լինել նաև քունը խանգարող ցավերի հետ: Այդ դեպքում օգնության են գալիս ցավազրկողները: Եթե մարզասրահ ես հաճախում, «այդ» օրերին բաց չթողնես պարապմունքներդ. մարզումները քեզ էներգիա կհաղորդեն ու կվերականգնեն սերոտոնինի մակարդակն օրգանիզմում:
… Ճաշելուց մոտ մեկ ժամ հետո
Քեզ մոտ սկսվում է կարբոնատային կոմա: Սպիտակ ալյուրից հացը և օսլա պարունակող այլ ուտեստները մարսողության ընթացքում շատ արագ փոխակերպվում են շաքարի, ինչը կտրուկ ավելացնում է արյան մեջ շաքարի պարունակությունը: Սնվելուց հետո` առաջին րոպեների ընթացքում, դու զգում ես մեծ աշխուժություն, իսկ մոտ մեկ ժամ անց, շաքարի տոկոսի նվազման հետ մեկտեղ, վրա է հասնում թուլությունը: Դու քո սննդակարգում պետք է ներառես էներգիա հաղորդող ուտեստներ, օրինակ՝ հավ կամ ձուկ` բանջարեղենով և միայն ամբողջական հացահատկից հաց, որն ավելի երկար է մարսվում: Բացի այդ, նախաճաշ-ճաշ-ընթրիքի փոխարեն սնվիր փոքր չափաբաժիններով` օրվա ընթացքում 4-6 անգամ: Որքան ավելի մեծ է մեկ անգամվա ընթացքում ընդունած սննդի չափաբաժինը, այնքան ավելի շատ էներգիա է անհրաժեշտ այն մարսելու համար. հենց դա էլ քեզ թուլացնում է:
… Որը հաճախ զուգորդվում է կոպի ջղաձգումներով
Ջղաձգումը սթրեսի ակնհայտ նշան է: Կարող ես փորձել ավելի վաղ պառկել քնելու, սակայն արդյունավետ կլինի վերանայել օրվա ընթացքում կատարած գործերը և հնարավորինս կրճատել սթրեսային վիճակները: Կարող ես, օրինակ, պարբերաբար դադարեցնել աշխատանքը և մի քանի րոպե ունկնդրել հաճելի երաժշտություն, զբաղվել յոգայով կամ քնից առաջ տաք լոգանք ընդունել:
…Եվ այդպես շարունակվում է արդեն մի քանի շաբաթ
Պատասխանը մեկն է` դեպրեսիա: Ընկճվածության պատճառով օրգանիզմդ թուլանում է, և թվում է, թե չես կարող կենտրոնանալ ոչ մի գործի վրա: «Այնքան հոգնած եմ, որ ոչ մի բանի ուժ չունեմ» վիճակը չի անցնում անգամ 7-8 ժամ լիարժեք քնելուց հետո: Թերևս, հոգեբանին այցելելու ժամանակն է: Եթե քեզ մոտ իրոք դեպրեսիա է, նա կօգնի բացահայտել քո ինքնազգացողության դրդապատճառները և, անհրաժեշտության դեպքում, բուժում կնշանակի:
… Ու ասես մշուշում լինես: Աշխատավայրում հաճախակի ես սխալներ թույլ տալիս ու դարձել ես մոռացկոտ:
Թերևս պատճառը քնի պակասն է. ուղեղդ չի հասցնում լիցքավորվել, իսկ դու չես կարողանում սթափ դատել: Փորձիր անցնել առնվազն 7-8 ժամ շարունակական քուն ստանալու ռեժիմին, 16:00-ից հետո բացառիր սուրճը, անկողին մտնելուց առաջ անջատիր համակարգիչդ, հեռախոսդ և այն ամենը, ինչը կարող է քեզ շեղել, ինչպես նաև նվազեցրու ննջասենյակի ջերմաստիճանը:
…Ամեն օր` 16:00-18:00-ը ընկած հատվածում: Հետո անցնում է:
Սովորաբար մեր օրգանիզմը երեկոյան կողմ մոտ երկու ժամ թուլանում է: Շատերը միայն վատթարացնում են վիճակը` այդ ժամանակ յուղոտ սնունդ ընդունելով կամ աշխուժանալու համար սուրճ խմելով: Ահա հոգնածության դեմ պայքարելու արդյունավետ տարբերակ. տեղից վեր կաց ու մի լավ ձգվիր կամ կարճ զբոսանք կատարիր դրսում` մաքուր օդին: Կարող ես նաև մեկ բաժակ սառը ջուր խմել կամ պրոտեինով հարուստ սենդվիչ ուտել, օրինակ` հնդկահավով և պանրով:
03.10.2012 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ